Հարգելի գործըներներ Eternal Partners-ի ուշադրությունն է գրավել հաշվապահների և ֆինանսական ոլորտի մասնագետների շրջանակում վերջերս ի հայտ եկած որոշակի տարաձայնություններ կապված ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ որոշ դրույթների կիրառման հետ, և կփորձենք հստակ օրինակով տալ մեր մեկնաբանությունը հետևյալ խնդրի շուրջ.
Ենթադրենք կազմակերպությունը իր աշխատակցին հաշվարկել է հունվար ամսվա աշխատավարձ 100.000 ՀՀ դրամ և նույն ամսում վճարել է ավտոմեքենայի վարձավճար 120.000 ՀՀ դրամ: Փորձենք հաշվարկել տվյալ աշխատակցին հունվար ամսին հաշվարկված(վարձակալությն գծով վճարված) եկամուտներից եկամտային հարկ: Նախ հաշվարկենք վճարված վարձակալության եկամտից եկամտային հարկը` 120.000*10%=12.000 ՀՀ դրամ*(Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք հոդված 10 կետ 4. Ռոյալթիների և գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհամարվող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում, չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից): Այնուհետև հաշվարկենք հունվար ամսում աշխատակցի համախառն եկամուտը=120.000 + 100.000=220.000 ՀՀ դրամ(Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք հոդված 5 կետ 1. Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) բոլոր եկամուտների հանրագումարն է), հաջորդիվ հաշվարկենք հունվար ամսին տվյալ աշխատակցի հարկվող եկամուտը=220.000-նվազեցվող եկամուտներ`0-ծախսեր`0=220.000 ՀՀ դրամ(Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք հոդված 5 կետ 3. Հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է, եթե սույն օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ): Վերջապես հաշվարկենք աշխատակցին հունվար ամսին հաշվարկված 100.000 ՀՀ դրամ աշխատավարձից եկամտային հարկը=100.000*26%=26.000 ՀՀ դրամ(Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք հոդված 10 կետ 1. Բացառությամբ սույն հոդվածի 2-8-րդ մասերում նշված դեպքերի` 1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.
Ամսական հարկվող եկամտի չափը Հարկի գումարը
Մինչև 120000 դրամ Հարկվող եկամտի 24.4 տոկոսը
120000-2000000 դրամ 29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
2000000 դրամից ավելի 518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը Եկեք ուշադրություն դարձնենք օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1)-ին ենթակետի աղյուսակում նշված` ԱՄՍԱԿԱՆ ՀԱՐԿՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՉԱՓԸ սահմանմանը, մենք քայլ առ քայլ գտանք թե որն է հարկվող եկամուտը ըստ Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի:
Հարգելի գործընկերներ սպասում ենք Ձեր տեսակետներին և ներգրավում ենք Ձեզ խնդրի շուրջ բուռն քննարկումների:
Հարգանքներով Eternal Partners թիմ
|