Սիրում ես դիմել ռիսկի` զբաղվիր բիզնեսով...

                                                                                                                                      Միխայիլ Պրոխորով


Կայքի քարտեզ
Սոցիալական կայքեր
Կարծիք մեր մասին
Оцените мой сайт
Всего ответов: 28
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Որոնում
Օրացույց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Մեր գործընկերները
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ...

    Главная » 2013 » Январь » 30 » Հարկային բարեփոխումներ արտագնա տուրիզմի բնագավառում
    23:42
    Հարկային բարեփոխումներ արտագնա տուրիզմի բնագավառում
    Տուրիստական Կազմակերպությունների ուշադրությանն ենք ներկայացնում 2013թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումների շնորհիվ ոլորտի հարկման դաշտի պարզեցման և հարկային բեռի թեթևացման մասին մեր մեկնաբանությունները: Մինչ բարեփոխումները բոլորիս հայտնի էր, որ արտագնա տուր-փաթեթների վաճառքից ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն էր համարվում տուր-փաթեթի ամբողջ արժեքը, այն դպքում երբ տուրիստական կազմակերպությունները այդ գործարքներից որպես եկամուտ ստանում են որոշակի տոկոսով միջնորդավճար: 2013թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումների շնորհիվ տուր-փաթեթների վաճառքից ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում միջնորդական վճարը (Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շջրանառությունը որոշվում է սույն օրենքի 8 հոդվածին համապատասխան՝ առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից վճարվող գումարի: Օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

    Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով
    Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի):
    Իսկ ինչ վերաբերվում է տուր փաթեթի ընդհանուր արժեքին, այն հարկվող գործարք չէ, քանի որ ծառայության փաստացի մատուցում տեղի է ունեցել օտաերկրյա տարածքում, որի վրա ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքը չի տարածվում:

    Հարգանքներով` Eternal Partners Թիմ
    Просмотров: 924 | Добавил: EternalPartners | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Пятница, 19.04.2024, 13:10 | RSS | Вы вошли как Гость | Группа "Гости"
    Главная | Мой профиль | Выход
    Copyright MyCorp © 2024
    Создать бесплатный сайт с uCoz