Հարգելի
գործընկերներ Eternal Partners-ը ողջունում է Ձեզ իր կայքում:Կայքը գտնվում է դեռևս
մշակման փուլում, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Մեր կազմակերպության
գեր խնդիրն է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպություններին ճիշտ ուղղորդել
իրենց բիզնես միջավայրում գործող հարկային
հաշվառման, հաշվապահական հաշվառման, ֆինանսական
վերահսկողության առանձնահատկությունների ներդրման, դրանց կիրառության և հետագա վերահսկողության կազմակերպման հարցերում: Հաշվի առնելով ՀՀ-ում
գործող հարկային և ոլորտը կարգավորող այլ օրենսդրական ակտերի տարաբնույթ ընկալումները`
մեր կազմակերպությունը պատրաստել է այնպիսի կադրեր, որոնք կփորձեն Ձեզ օժանդակել յուրաքանչյուր
առաջացած խնդրի շուրջ, տալ ողջամիտ և շահավետ լուծում, չշրջանցելով որևիցե օրենսդրական
նորմ:
Մեր կազմակերպության աշխատակիցները պատրաստ են նաև
կազմակերպել արդի խնդիրների քննարկումներ մեր ինտերնետային կայքում և լայն տարածում
ունեցող սոցիալական կայքերում, որը կապահովի տարբեր կարծիքների համադրմամբ ստանալ խնդիրների
օպտիմալ լուծումներ: Մեր
կողմից հաճախակի կազմակերպվում են հանդիպումներ գործարար աշխարհի ներկայացուցիչների
հետ, որը նպաստում է տեղեկատվության և գործարար փորձի փոխանակման գործընթացում:
Եվ ի վերջո
Eternal Partners-ը, հավատարիմ մնալով իր կարգախոսին և ծառայելով հիմնադիրների
կողմից ստեղծած նպատակներին՝ լինել գործարարի կողքին և աջակցել գործարարին յուրաքանյուր իրավիճակում:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈվ Eternal Partners ԹԻՄ
|